Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կյանքը հոգևոր աշխարհին նվիրած այրը

Կյանքը հոգևոր աշխարհին նվիրած այրը
15.04.2023 | 08:20

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նշանավոր հոգևորականների դասից է ականավոր հոգևոր, հասարակական գործիչ ՎԱՐԴԱՆ արքեպիսկոպոս ՕՁՆԵՑԻՆ կամ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԸ (1812-1897թթ.):

Վարդան սրբազանը ծնվել է 1812 թ. Արցախի Խաչակապ (Կուշչի) գյուղում: Ձեռնադրվելով կուսակրոն հոգևորական և տեղափոխվելով Գուգարք աշխարհ, մասնավորապես Օձունի պատմական համայնք, իր հոգևոր բուռն գործունությունն է սկսում Հաղպատավանքի, Սանահինի և Օձունի պատմական ու հոգևոր օջախներում, որոնք միշտ եղել են մեր ժողովրդի հոգևոր ու մշակութային կենտրոնները:

Նրա ջանքերի շնորհիվ Արղության իշխանները վերանորոգում են Հաղպատի և Սանահին վանական համալիրները: Նա նաև ձեռնամուխ է լինում վանականների համար նոր կացարանների կառուցմանը:

Վարդան սրբազանը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, վերոնշյալ շրջաններում կառուցել նոր դպրոցներ, հովանավորել իր հոտի կրթական մակարդակի բարձրացմանը: ՈՒնի մի շարք գիտական հոդվածներ, գրություններ, աշխատություններ, որոնք ցավոք, ուսումնասիրման և լուսաբանման կարիք ունեն: Վստահ ենք, որ ուսումնասիրման արդյունքում դեռ արժանի գնահատականը կտրվի հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավորներից մեկին, ում կյանքը և գործունեությունն անծանոթ է մնացել մեր օրերում:

Վարդան արքեպիսկոպոս Եպիսկոպոսյանն ի Տեր է ննջել 1897 թվին, աճյունն ամփոփված է Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթում:

Վարդան արքեպիսկոպոս Օձնեցու (Եպիսկոպոսյան) կենսագրականի հետ առնչվելն ինձ ստիպեց գնալ իմ տոհմի ծագումնաբանության խորքը, թերթել պատմության մոռացությանը տրված էջերը, փորձել հասկանալ, թե ազգակցական, հարազատական ինչ կապեր կան նշանավոր հոգևոր այրի հետ:

Այս փնտրտուքներն ինձ ակամա հուշեցին հիշել հորս արած պատմությունները մեր տոհմի նախնիների սկզբնական բնակության վայրի, ինչպես նաև տոհմում երևելի հոգևոր անձ ունենալու մասին:

Բոլոր դեպքերում Եպիսկոպոսյան ազգանունը չէր կարող չառնչվել հայ առաքելական եկեղեցու, նրա սպասավոր դասի ներկայացուցչի հետ: Որոնումներս ժամանակի ընթացքում բերեցին նրան, որ Վարդան արքեպիսկոպոս Օձնեցին իմ տոհմի սկզբնավորողներից մեկն է, կյանքը հոգևոր աշխարհին նվիրած այր:

Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4653

Մեկնաբանություններ